Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Գլխի և ողնաշարի վնասվածքներ

 

Գլխի և ողնաշարի վնասվածքները կազմում են ընդհանուր վնասվածքների չնչին մասը, սակայն անհամեմատ բարձր է նրանց հետևանքով առաջացած հաշմանդամությունն ու մահացությունը։ Գլխի և ողնաշարի վնասվածքները հաճախ ավտովթարների հետևանք են։ Այլ պատճառներից կարելի է նշել մարզական վնասվածքները, բարձրությունից վայր ընկնելը։ Նման վնասվածքները շտապ և համապատասխան օգնություն են պահանջում։ Ժամանակին ցուցաբերված ճիշտ օգնությունը կարող է կանխել հաշմանդամությունը կամ մահը։

 

Գլխի, պարանոցի և ողնաշարի վնասվածքները կարող են կյանքի համար վտանգավոր լինել։ Դրանք կարող են ուղեկցվել և՛ փափուկ հյուսվածքների, և՛ ոսկրերի վնասումով։

 

Գլխի և ողնաշարի վնասվածքների լրջությունը որոշելիս պետք է զննել դեպքի վայրը և հաշվի առնել վնասվածքը հարուցող պատճառը։ Օրինակ՝ ավտովթարի ժամանակ վարորդը, գլխով կոտրելով ավտոմեքենայի հողմապակին, կարող է գլխի և. ողնաշարի բավական ծանր վնասվածքներ ստանալ։

 

Սովորաբար դժվար է որոշել վնասվածքի ծանրության աստիճանը։ Հաճախ ճիշտ ախտորոշումը հնարավոր է միայն ռենտգեն հետազոտությունից հետո։ Ուստի, քանի որ դուք չեք կարող անմիջապես գնահատել վնասվածքի իրական ծանրությունը, կամ երբ տուժածի գիտակցության կորստի պատճառն անհայտ է, միշտ ենթադրեք, որ գործ ունեք լուրջ վնասվածքի հետ։ Գլխի և ողնաշարի ծանր վնասվածքների պատճառ կարող են լինել՝

 

  • բարձրությունից ընկնելը,
  • անհաջող սուզվելը,
  • գլխին կամ իրանին հասցված ուժեղ հարվածը,
  • գլխի կամ իրանի յուրաքանչյուր թափանցող վնասվածքը,
  • ավտովթարը,
  • յուրաքանչյուր պատահար, երբ կոտրված կամ ճեղքված է տուժածի սաղավարտը (հեծանիվի, մոտոցիկլետի, մարզական կամ արդյունաբերական սաղավարտներ)։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


Գլխի և ողնաշարի լուրջ վնասվածքների նշանները կարող են ի հայտ գալ անմիջապես կամ զարգանալ աստիճանաբար։ Դրանք են՝

 

  • գիտակցության խանգարում,
  • շնչառության խանգարում,
  • ցավ կամ ճնշման զգացում գլխում, պարանոցում կամ մեջքում,
  • վերջույթներում ծակծկոցներ կամ զգացողության կորուստ,
  • մարմնի որևէ մասի շարժունակության լրիվ կամ մասնակի կորուստ,
  • գլխի կամ մեջքի վրա արտասովոր այտուցվածություն, դուրս ցցված կամ փոս ընկած մաս,
  • հիշողության կորուստ կամ խանգարում,
  • ականջներից կամ քթից արյան, արյունախառը կամ թափանցիկ հեղուկների արտահոսք,
  • արյունահոսություն գլխի, պարանոցի կամ մեջքի շրջանում,
  • արյունազեղումներ գլխի վրա, օրինակ՝ աչքերի շուրջը և ականջների հետևում,
  • ցնցումային նոպա՝ ցնցումներով ընթացող հիվանդություններով չտառապող անձի մոտ,
  • տեսողության խանգարում,
  • սրտխառնոց, փսխում,
  • անդադար գլխացավ, գլխապտույտ,
  • հավասարակշռության և կողմնորոշման կորուստ։

 

Համադրելով այս նշանները վնասվածքը հարուցող պատճառի հետ՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել վնասվածքի մասին։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


Գլխի և ողնաշարի վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը նման է փափուկ հյուսվածքների և ոսկրամկանային համակարգի վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությանը։

 

  • Նվազեցրեք մարմնի ցանկացած մասի շարժումները։ Աշխատեք հատկապես նվազեցնել տուժածի գլխի և ողնաշարի շարժումները։
  • Դադարեցրեք արտաքին արյունահոսությունը։
  • Ապահովեք շնչուղիների անցանելիությունը։
  • Պահպանեք մարմնի նորմալ ջերմաստիճանը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

 

Շարժումների սահմանափակում


Գլխի և ողնաշարի յուրաքանչյուր շարժում կարող է վնասել ողնուղեղը և զգալիորեն վատթարացնել տուժածի վիճակը։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը հնարավորինս անշարժ պահեք տուժածին։ Վնասվածքների դեպքում գլխի և ողնաշարի շարժումները սահմանափակելու նպատակով կիրառվում է մեկ առանցքով անշարժացման տեխնիկան (նկ.18.1)։ Երկու ձեռքով բռնեք տուժածի գլուխը կողքերից, զգուշորեն բերեք այն մարմնի հետ նույն առանցքի վրա և այս դիրքում պահելով՝ սպասեք շտապ օգնությանը։ Այս պարզ գործողությունները շատ կարևոր են ողնաշարի հետագա վնասվածքներից խուսափելու համար։


Ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածքների դեպքում անհրաժեշտ է անշարժացնել պարանոցը։ Դրա համար կարելի է պատրաստել «օձիք»՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ։ Եռանկյունաձև վիրակապի վրա մի գծով դրեք մի քանի տակ ծալված ուրիշ վիրակապեր կամ այլ գործվածքներ։ Եռանկյունաձև վիրակապը փաթաթեք այնպես, որ ստացվի 8-10 սմ լայնությամբ գոտի (նկ.18.2)։ Ստացված գոտին, մեջտեղի մասով տուժածի կզակի տակ տեղադրելով, փաթաթեք պարանոցի շուրջը, ծայրերը ետ բերեք և կապեք կզակի տակ։ Տուժածի գլուխը շարժել չի կարելի, եթե՝

 

  • տուժածի գլուխն անբնական թեքված է մի կողմ,
  • տուժածի գլուխը շարժելու փորձ կատարելիս նա գանգատվում Է ուժեղ, սուր ցավից, ճնշման զգացումից, մկանների ջղակծկումից,
  • տուժածի գլուխը շարժելիս դիմադրություն եք զգում։

 

Բոլոր այս իրավիճակներում տուժածի գլուխն անշարժացրեք սկզբնական դիրքում։

Արտաքին արյունահոսության դադարեցում


Գլխի և պարանոցի վնասվածքների ժամանակ վնասվում են նաև փափուկ հյուսվածքները։ Քանի որ գլուխը հարուստ է արյունատար անոթներով, իսկ պարանոցի վրա են գտնվում խոշոր զարկերակներ և երակներ, ապա դրանց վնասումից տուժածը կարճ ժամանակում կարող Է մեծ քանակով արյուն կորցնել։ Եթե տուժածն ունի արտաքին արյունահոսություն, անմիջապես դադարեցրեք այն՝ ուղղակի ճնշում գործադրելով վերքի վրա կամ սեղմելով համապատասխան սեղմման կետը։ Վերքի վրա ուղղակի ճնշում մի՛ գործադրեք, եթե ձեռքի տակ զգում եք փոս ընկած տեղ, փափկություն կամ շոշափում եք կոտրված ոսկրերի բեկորներ։ Երկու քնային զարկերակների վրա միաժամանակ ուղղակի ճնշում մի' գործադրեք և. պարանոցի շուրջը վիրակապ մի՛ դրեք։ Նման դեպքում կտրուկ նվազում է թթվածնով հարուստ արյան հոսքը դեպի գլխուղեղ։

 

Շնչուղիների անցանելիության ապահովում


Տուժածի շնչուղիները բացելիս բարձրացրեք միայն նրա կզակը՝ առանց գլուխը հետ տանելու (տես նկ. 3.8)։ Շնչառության առկայության մասին կարելի է ենթադրել կրծքավանդակի շարժումներով, շնչառական ձայներով։ Եթե տուժածը փսխում է, բերեք նրան կողքի ապահովության դիրքի՝ շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար։ Տուժածի գլխի, պարանոցի և մեջքի շարժումները նվազագույնի հասցնելու նպատակով այս գործողությունը պետք է կատարել առնվազն երկուսով։ Մի փրկարարը պետք է շրջի տուժածի մարմինը, իսկ մյուսը (մյուսները) ապահովի (ապահովեն) մեկ առանցքով անշարժացումը (նկ. 18.3)։

 

Մարմնի նորմալ ջերմաստիճանի պահպանում

 

Գլխի և ողնաշարի վնասվածքները կարող են հանգեցնել մարմնի ջերմակարգավորման համակարգի խաթարման, ինչի հետևանքով աճում է շոկի զարգացման հավանականությունը։ Ուստի, շոկը կանխելու նպատակով, կարևոր է պաշտպանել տուժածին գերսառեցումից կամ գերտաքացումից։

 

ԳԼԽԻ ԵՎ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Գլուխն ավելի հեշտ է վնասվում, քանի որ այստեղ մկանային և ճարպային շերտն ավելի քիչ է, քան մարմնի այլ մասերում։ Անմիջապես մաշկի տակ շոշափվում են գանգի ոսկրերը, կզակը, այտոսկրերը։ Գլխուղեղը կարող է վնասվել գլխին կամ մարմնի այլ մասերին հասցված հարվածներից։ Հաճախ դժվար է որոշել գլխի վնասվածքի ծանրության աստիճանը։ Բոլոր դեպքերում առաջին օգնություն ցուցաբերողը պետք է ուշադիր լինի գիտակցության մակարդակի յուրաքանչյուր փոփոխության նկատմամբ, քանի որ այն վիճակի ծանրության առաջին ցուցանիշն է։ Գլխուղեղի վնասվածքները ոչ միշտ են ուղեկցվում գանգամաշկի վնասումով և կարող են արտաքինից չերևալ։ Գլխի վրա յուրաքանչյուր, նույնիսկ փոքր կապտուկ կարող է հուշել նաև գլխուղեղի վնասվածքի մասին։

 

ԱՄՓՈՓՈՒՄ


Գլխի և ողնաշարի վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը նման է փափուկ հյուսվածքների և ոսկրամկանային վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությանը։

 

  • Սահմանափակնք տուժածի մարմնի ցանկացած մասի շարժումները։ Աշխատեք նվազեցնել հատկապես գլխի և ողնաշարի շարժումները։
  • Դադարեցրեք արտաքին արյունահոսությունը։
  • Ապահովեք շնչուղիների անցանելիությունը։
  • Պահպանեք մարմնի նորմալ ջերմաստիճանը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան աոաջին օգնություն։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Med-Practic թիմ

16.12.2011

Հարգելի Անի, եթե ուշադիր եք, կայքի ստորին հատվածում հիշատակված է աղբյուրը: Առաջին օգնությանը վերաբերող բոլոր հոդվածները Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից վերջին վերանայված տարբերակներն են և մեզ են տրամադրված Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից: Պատահական բացթողումներ հնարավոր են, բայց ոչ մասնագիտական, իսկ բուժօգնության վերափոխումները գուցե դեռևս բոլորին հասանելի չեն, որն էլ կարող է մոլորության պատճառ լինել...

ANI

28.11.2010

ES CANAKNUM EM DZEZ TEXYAK PAHEL, VOR dzer kayqum zetexvac informacinaer@,grvac en shat shxalnerov ev voch chshgrit texekutyamb,,,xndrum em veranayel kayq@((es masnagitutyamb teraapeft em ev shat sxalner gta)(

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Ախտորոշում
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Ախտորոշում
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Ախտորոշում
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...

Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիա. armeniamedicalcenter.am

Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...

Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com
Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Վիրաբուժություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Վիրաբուժություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Բժշկի ընդունարանում
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ